Նախագահ Սարգսյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետին

Armenpress 20:37, 28 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Սերժ Սարգսյանը Բոաոյում կայացած միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն, ինչպես նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Չինաստանում մասնակցել են ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am