Ռոբերտո Կարլոսը չի ժամանել Հայաստան

Armenpress 10:54, 28 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը` Ռոբերտո Կառլոսը բաց կթողնի Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպումը:

Քանի որ Կարլոսը գործող մարզիչ է Թուրքիայում, ժամանակի սղության պատճառով բրազիլացին չի ժամանել և չի մասնակցելու ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների խաղին, որ նվիրված է Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կկայանա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am