Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը մեկնել է Ալբանիա

Armenpress 20:10, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Ալբանիա:

Մարտի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Էլբասան քաղաքում կմրցի Ալբանիայի հավաքականի հետ:

Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա է մեկնել հետևյալ կազմով՝ դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), Գևորգ Կասպարով «Միկա», Արսեն Բեգլարյան «Ուլիս»; պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան), Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան), Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Լևոն Հայրապետյան «Փյունիկ», Տարոն Ոսկանյան «Փյունիկ», Վարազդատ Հարոյան «Փյունիկ», Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»; կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան «Դինամո» (Մինսկ, Բելառուս), Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս» (Լիտվա), Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան,) Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան), Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա), Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Զավեն Բադոյան «Փյունիկ»; հարձակվողներ` Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մաիսն տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am