ԵԹԿՊԻ-ի ռեկտորն ուսանողական թատրոնը համարում է կայանալու հարթակ

Armenpress 17:43, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնը կայացման կարևոր հարթակ է երիտասարդների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նա հորդորում է չշփոթել ուսումնական և ուսանողական թատրոնները:

«Ուսումնականը պարապելու համար է: Ուսանողական թատրոնի այս տարվա առաջին ներկայացումը կլինի մայիսին, սկսել ենք աշխատել: Ուսանողական թատրոնում խաղում, բեմադրություններ են անում ուսանողները: Այն ամբողջովին ուսանողական արտադրանք է: Մենք հույս ունենք, որ այդ թատրոնը կսկսի ներկայացումներ տալ Երևանում և կշրջի մարզերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Մուրադյանը:

ԵԹԿՊԻ ռեկտորի համոզմամբ՝ նոր սերունդն ինքն է ընտրում, ինքն է խաղում և բեմադրում: «Այդ թատրոնի կանոնադրությամբ՝ Թատերականը երեք տարի ավարտելուց հետո երեք տարի ևս շրջանավարտները կարող են մասնակցել բեմադրությունների ստեղծմանը, խաղալ: Այն կայացման հարթակ է երիտասարդների համար. հնարավորություն ենք տալիս նրանց»,- բուհի ռեկտորը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am