Խոշոր աստղակերպ Է մոտեցել Երկրագնդին

Armenpress 16:58, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդին Է մոտեցել 2014 YB35 խոշոր աստղակերպը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Independent հրատարակությունը: Աստղակերպը մոլորակի մոտով անցել Է 2015 թվականի մարտի 27-ին Երեւանի ժամանակով ժամը 11:21-ին՝ մոտավորապես 4,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Երկնային մարմնի տրամագիծը 520 մետր Է: Մերձեցման պահին աստղակերպը Երկրագնդից 11 անգամ ավելի հեռու Է եղել, քան Լուսինը, իսկ նրա արագությունը հավասարվել Է վայրկյանում 10,16 կիլոմետրի: Մոլորակի համար երկնային մարմինը վտանգ չի ներկայացրել:  

Երկնային մարմինն իր ուղեծրի պարամետրերով թույլ Է տալիս իրեն դասել երկրամերձ աստղակերպերի խմբին, որոնց անվանում են ապոլոններ: Ներկայում հայտնի են շուրջ վեց հազար նման օբյեկտներ:

2014 YB35 աստղակերպը գիտնականներն առաջին անգամ նկատել են 2014 թվականի վերջին, իսկ մոլորակին նրա մոտենալու համեմատ հետազոտել են դրա կառուցվածքը: Հաջորդ անգամ Երկրի մոտով այն կթռչի 2033 թվականին 3,3 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am