Բուենոս Այրեսում 17-ժամանոց դասական համերգով կհիշատակեն Հայոց ցեղասպանության տարելիցը

Armenpress 11:05, 27 Մարտ, 2015

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մարտի 28-ին կկայանա 17-ժամյա դասական համերգ, որին կմասնակցեն երկրի պետական եւ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերի ավելի քան 100 երաժիշտներ, երգիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, համերգին կհնչեն Մոցարտի, Վերդիի, Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Սանտիագո Քուտսուրյանը, ով Արգենտինայի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից է, հայտարարել է, որ երաժշտության միջոցով երաժիշտներն իրենց ցասումը կհայտնեն Ցեղասպանությունների նկատմամբ: «Երաժշտության միջոցով մենք կպահանջեն արդարադատություն, մեր վրդովմունքը կարտահայտենք Հայոց ցեղասպանության հանդեպ եւ կպահանջենք, որ մարդկության դեմ հանցագործությունները ճանաչվեն ու դատապարտվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ համերգի երկրորդ հատվածում կհնչեն արդեն Արգենտինացի երաժիշտների ստեղծագործությունները:

Համերգը կեզրափակվի Շառլ Ազնավուրի գործերով:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am