Իտալիայի Տոսկանա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Armenpress 22:09, 26 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Տոսկանա նահանգը մարտի 25-ի խորհրդարանական նիստին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում www.horizonweekly.ca կայքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Հռոմի հայ համայնքի խորհուրդը,  Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձևեր ընդունելու խնդրանքով նամակով դիմել է Իտալիայի նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին։

Վերը նշված բանաձևում նշված է, որ այն պետք է ուղարկել Հռոմի հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի այն փոխանցեն Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան։

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am