Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները կկայանան ապրիլի 25-ին

Armenpress 10:50, 26 Մարտ, 2015

ՄՈՆՏԵԲԵԼՈ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչել ապրիլի 25-ին ժամը 12-ին Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ»-ը, սովորաբար Մոնտեբելոյում հիշատակի արարողությունները տեղի են ունենում ապրիլի 24-ին, սակայն այս անգամ ոգեկոչման օրը տեղափոխվել է, քանի որ ապրիլի 24-ին, Հոլիվուդում կայանալու է գլխավոր եւ ամենակարեւոր միջոցառումը, որը ներառելու է դատապարտման եւ պահանաջատիրական երթ դեպի Թուրքիայի հյուպատոսություն:

Սկսած 1968 թ. Մոնտեբելոյի հուշահամալիրի մոտ են հավաքվում Կալիֆորնիայի հայերն ու հարգանքի տուրք մատուցում մեկ դար առաջ զոհված անմեղ նահատակների հիշատակին: Միջոցառումը ներառում է աղոթք, մշակութային ներկայացումներ, որոնց մասնակցում են հայ համայնքի ներկայացուցիչները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am