Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին

Armenpress 16:16, 25 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու արիություն։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am