Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Armenpress 16:58, 24 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում մինչև 2019 թվականը: «Ես հպարտ եմ լինել ՈՒԵՖԱ կոչվող թիմի ավագը` հաղթողների թիմի ավագը: Ես վստահ եմ, որ կարող եմ հույս դնել ձեզ վրա, այնպես ինչպես դուք կարող եք ձեր հույսը դնել ինձ վրա: Շնորհակալ եմ վստահության համար: Մենք կշարունակեքն մեր աշխատանքը բռնած ուղղությամբ: Հպարտություն է լինել ֆուտբոլային մեծ ընտանիքի` ՖԻՖԱ-ի անդամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերընտրված Պլատինի խոսքերը մեջ է բերում ՏԱՍՍ գործակալությունը:

Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2007 թվականին: 2011 նա կրկին վերընտրվել է այդ պաշտոնում: Պլատինին ֆուտբոլիստի կարիերայի ընթացում երեք անգամ արժանացել է «Ոսկե Գնդակ»-ի:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am