Հարաբերությունների հետագա զարգացումը բխում է ՌԴ-ի ու ԵՄ-ի շահերից. Պուտին

Armenpress 19:45, 5 Մարտ, 2015

ՄՈՍԿՎԱ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետաքրքրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ բանակցություններից հետո:

«Մեր զրույցը շատ արդյունավետ էր, ժամանակին, հաշվի առնելով Եվրոպայում և, ընդհանրապես, աշխարհում առկա իրավիճակը: Մենք քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ Ռուսաստանի և Եվրամիության միջև  հարաբերությունների ներկա վիճակը, հանդես ենք գալիս դրանց հետագա զարգացման օգտին, ինչն օբյեկտիվորեն համապատասխանում է Ռուսաստանի և ԵՄ-ի անդամ երկրների շահերին»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Ռենցիի հետ մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am