Շանհայի բնակիչը մահացել Է 19 ժամ World of Warcraft խաղալուց հետո

Armenpress 16:18, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի Վի Տայը մահացել Է Շանհայի ինտերնետ-սրճարաններից մեկում 19 ժամ անընդհատ World of Warcraft խաղալուց հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph-ին: Խցիկների տեսագրություններից երեւում Է, որ 24-ամյա տղամարդը նախ սկսել Է  հազալ, իսկ հետո ընկել Է: 

Խաղերի ակումբի աշխատակից Սին Լոն նշել Է, որ Վի Տայը գունատ եւ հիվանդ տեսք ուներ: «Ես հանկարծ լսեցի, թե ինչպես նա սկսեց տնքալ: Երբ նայեցի նրան, տեսա, որ նա թաշկինակով մաքրում Է բերանից թափվող արյունը»,-պատմել Է Սին Լոն:

Ինտերնետ-սրճարանի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն միջադեպի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել տղամարդուն, որը բժիշկների ժամանման պահին արդեն մահացած Էր: 

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել Է, որ մահվան ստույգ պատճառը հնարավոր կլինի հայտնել միայն դիահերձումից հետո, սակայն, ամենայն հավանականությամբ, մահվան կատալիզատոր Է դարձել Է համակարգչով երկար ժամանակ խաղալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am