Ոստիկանները հայտնաբերել են թիվ 58 երթուղայինում գողություն կատարած տղամարդուն

Armenpress 14:34, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժին մարտի 3-ին` ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել 1987թ. ծնված Լևոն Ա.-ն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային երկու քարտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը ժամը 19.40-ի սահմաններում գողացել է թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում՝ ուղևորուհու պայուսակից: Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1990թ. ծնված Նարինե Հ.-ին: Կատարվում է հետաքննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am