Կառավարության մոտ են հավաքվել նաիրիտցիները և Լենուղի գյուղի բնակիչները

Armenpress 13:01, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի «Նաիրիտ» գործարանի  աշխատակիցները և Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նաիրիտցիները շարունակում են կառավարության մոտ պահանջել իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույցը և խնդրի լուծումը:

Միաժամանակ, Լենուղի համայնքի բնակիչները նշում են, որ արդեն 25 տարի է` ապրում են վթարային շենքերում, որոնք այդ վիճակում են հայտնվել 1988 թվականի երկրաշարժից հետո: Բնակիչների խոսքով, այդպես ապրել այլևս հնարավոր չէ, բնակարաններում որևէ հարմարություն չկա, տանիքները պոկված են ու իրենք ապրում են անձևաջրերի տակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am