Գլենդեյլում համերգով կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Armenpress 19:40, 4 Մարտ, 2015

ԳԼԵՆԴԵՅԼ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորագրով համերգ տեղի կունենա ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, մարտի 15-ին կայանալիք համերգը կազմակերպել է «Համազգային» մշակութային միությունը: Երույթ կունենան դաշնակահար Փաթիլ Հարբոյանը և թավջութակահար Հեթհեր Թուաչը, ովքեր կկատարեն  հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը:

Համերգային ծրագրում ընդգրկված կատարումները թողարկվել են «Հայաստանյան երաժշտություն» խորագիրը կրող ալբոմում, Անգլիայում` «Divine Art Records» ընկերության կողմից: Հայկական երաժշտական արվեստը ներկայացնող ալբոմը լայն արձագանք է գտել  ինչպես հայ, այնպես էլ օտարեկրացի հանդիաստեսի շրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am