Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի տարածաշրջանում մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ