Ոստիկանությունն ահազանգ է ստացել Նուբարաշենում կրակոցների մասին (լրացվում է)

Armenpress 15:08, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել Նուբարաշեն համայնքում հնչած կրակոցների առնչությամբ. դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբերը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայնˋ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի մոտակայքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով կա երեք տուժած: Մեկը մահացել է տեղում, երկուսը՝ հիվանդանոց են տեղափոխվել:

Արմենպրեսը հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ նոր հավաստի տեղեկություններ տրամադրելու նպատակով



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am