Չորս մարդ Է զոհվել Հնդկաստանի գյուղերից մեկի վրա վայրի փղի հարձակման հետեւանքով

Armenpress 14:51, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վայրի փիղը հարձակվել Է գյուղերից մեկի բնակիչների վրա, զոհվել Է չորս մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հաղորդել Է IANS գործակալությունը: Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 3-ին Սիթամարհիի գյուղական շրջանում՝ նահանգի մայրաքաղաք Փաթնայից 130 կիլոմետր հեռավորության վրա: Երկու մարդ մահացել Է տեղում, եւս երեքը վիրավորվել են:

«Եվս երկու մարդ, որոնց փիղը լուրջ վերքեր Է հասցրել, մահացել են հիվանդանոցում»,- ճշտել Է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:    

Տեղական իշխանությունների խոսքով՝ իրենց առայժմ չի հաջողվել բռնել կատաղած կենդանուն, որն ահ ու սարսափի մեջ Է պահում գյուղերի բնակիչներին: Ըստ գործակալության տեղեկատվության՝ փղին մարտի 4-ի առավոտյան նկատել են հարեւան Մուզաֆարփուրի շրջանի գյուղերի մերձակայքում: Փղին որսալու համար նահանգի մայրաքաղաքից օգնական ուժեր են ժամանել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am