Սերբիայում խոհարարները 2031 մետր ռեկորդային երկարությամբ երշիկ են պատրաստել

Armenpress 12:47, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում անցկացվող տոնավաճառում խոհարարները պատրաստել են 2031 մետր երկարությամբ երշիկ: Նրանք իրենց արտադրանքի համար գործածել են 3430 կիլոգրամ միս՝ 28 խոզից, 60 կիլոգրամ աղ, 26 կիլոգրամ չորացրած պապրիկա (պատիճավոր կարմիր պղպեղ), 5 կիլոգրամ պղպեղ եւ 5 կիլոգրամ սխտոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Երշիկի ավանդական փառատոնը՝ «Կոբասիցիադա»-ն, ամեն տարի անցկացվում Է սերբական Տուրիա գյուղում, որը գտնվում Է Բելգրադից 100 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Հմուտ խոհարարներն ամեն տարի փորձում են գերազանցել նախորդ տարվա ռեկորդը:

Թվով 31-րդ տոնավաճառն այս տարի անցկացվել Է փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am