Ռուստամ Գասպարյանը լքում է ԲՀԿ-ն

Armenpress 17:09, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից  դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է դիմում Ռուստամ Գասպարյանից՝ կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,-ասաց Զոհրաբյանը:

Ավելի վաղ, սակայն, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ո՛չ կուսակցությունը, ո՛չ խմբակցությունը Ռուստամ Գասպարյանից նման դիմում չի ստացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am