Չիլիում սկսել Է ժայթքել Վիլյարիկա հրաբուխը

Armenpress 16:08, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլյարիկա հրաբուխը, որը գտնվում Է Չիլիի հարավային մասում, մարտի 3-ի առավոտյան սկսել Է ժայթքել՝ լավա եւ մոխիր արտանետելով մինչեւ 1000 մետր բարձրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Չիլիի իշխանությունները տարածաշրջանում հայտարարել են սպառնալիքի «կարմիր» մակարդակ եւ ձեռնամուխ են եղել այն մարդկանց տարհանմանը, ովքեր ապրում են հրաբխի անմիջական մերձակայքում:

Մերձակա Պուկոնա քաղաքի քաղաքագլխի խոսքով՝ բնակիչներն իրենց տներից հեռանում են հանգիստ եւ առանց խուճապի:

Վիլյարիկան, որը գտնվում Է ծովի մակերեւույթից 2840 մետր բարձրության վրա, Խաղաղ օվկիանոսը գոտեվորող այսպես կոչված «կրակե օղակի» գործող հրաբուխներից մեկն Է, եւ զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ունի դրա խառնարանում գտնվող լավայի գեղատեսիլ լճի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am