ԲՀԿ-ն դադարեցրել է բոյկոտը

Armenpress 12:20, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դադարեցրել է բոյկոտը և մասնակցում է կառավարության հրավիրած արտահերթ նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն այս պահին նիստերի դահլիճում են, և մասնակցում են կառավարության հրավիրած արտահերթ նիստի աշխատանքներին:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր խորհրդարանական վերջին քառօրյան: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրենք առաջիկայում կհստակեցնեն իրենց հետագա անելիքները և հանդես կգան պարզաբանմամբ:

Մարտի 5-ին տեղի կունենա ԲՀԿ 8-րդ համագումարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am