Հայաստանն ու Արցախը բարեկամներ ունեն Կալիֆորնիայում. Մայք Գատո

Armenpress 11:26, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր Մայք Գատոն արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով MassisPost-ը, մեդալը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գատոյին է հանձնել ԱՄՆ-ում (նստավայրը` Լոս Անջելես) ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը` որպես ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված օրենսդիրի ջանքերի նկատմամբ երախտիքի նշան:

Սարկիսովն իր շնորհակալական խոսքն է ասել Գատոյին վերջինիս կողմից Հայաստանի, Արցախի, Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ տարված աշխատանքների համար:

«Ես շարունակելու եմ իմ ջանքերը Կալիֆորնիա նահանգի սենատում, որ Հայաստանի և Արցախի հայերն իմանան, որ այստեղ լավ ընկերներ ունեն»,- իր խոսքում ասել է Մայքլ Գատոն մեդալի ընդունման ժամանակ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am