Ռումինիայում հարգել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը

Armenpress 19:16, 2 Մարտ, 2015

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հայոց թեմի Ս.Հրեշտակապետաց եկեղեցում թեմակալ առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանից, հոգեհանգստյան կարգից հետո Տաթև սրբազանի առաջնորդությամբ ներկաները ծաղիկներ են դրել եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: 

Սրբազան Հայրն իր խոսքում նշել է, որ հայերի պարտքն է հիշել բոլոր անմեղ զոհերին և անմահ պահել նրանց վառ հիշատակը: Նա նաև հորդորել է գիտակցաբար մոտենալ այն գաղափարին, որ յուրաքանչյուրի պարտականությունն է միասնաբար ցույց տալ, որ կանգնած ենք պաշտպանելու և պահանջելու ազգային շահերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am