Քիմ Քաշքաշյանը Տորոնտոյում մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում մարտի 1-ին տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացել է Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ ալտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ:
Համերգին ներկա է եղել աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Համերգից առաջ հղած իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունից` շեշտելով մարդկության դեմ իրականացված նման ոճիրները հետագայում բացառելու անհրաժեշտությունը:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան