Անհայտ անձը Չեխիա փախչելու նպատակով փորձել է հատել հայ-թուրքական սահմանը

Armenpress 17:59, 1 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները երկրի տարածքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարող անձի:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքսը»: 

«Մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալներից մեկում հնչել է ահազանգ, հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում էին Հայաստանի տարածքի խորքը»,- ասել են ԱԴԾ-ից: 

Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու իրավունքի վկայական: Նրա քաղաքացիության մասին առայժմ չի հայտնվում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am