«Բորուսիա»-ն հաղթեց «Շալկե»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Armenpress 20:30, 28 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի 23-րդ տուրից շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց ռուրյան դերբիում խոշոր 3-0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը խփեց իր անդրանիկ գնդակը այս մրցաշրջանում:

23-րդ տուրի շրջանակներում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Շալկե»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 78-րդ րոպեին: Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկ րոպե անց` 79-րդ րոպեին, Մխիթարյանն ինքը դարձավ գոլի հեղինակ: Իսկ 86-րդ րոպեին Մարկո Ռոյսը վերջակետ դրեց խաղին` խփելով «Բորուսիա»-ի 3 գնդակը:  

Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն մրցարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնակաը և ունի 28 միավոր: Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա «Համբուրգ»-ի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am