Թաիլանդի արքայադստեր ծնողները ձերբակալվել են անպատվության համար

Armenpress 18:13, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել Է երկրի գահաժառանգ արքայազնի նախկին կնոջ հորը եւ մորը, որոնք մեղադրվում են թագավորական ընտանիքի պատիվն անարգելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թաիլանդում կառավարող միապետի ընտանիքի անդամները պահպանվում են հատուկ օրենքով (lese majeste), որն արքայատոհմի ներկայացուցիչներին պաշտպանում Է նրանց հասցեին բոլոր քննադատություններից, ինչպես նաեւ բոլոր այն գործողություններից, որոնք կարող են ստվերել թագավորական ընտանիքի համբավը:

Նախկին արքայադստեր՝ Սրիռասմայի ծնողները, որոնք արդեն վաղուց չեն ապրում երկրի թագաժառանգի հետ, խոստովանել են, որ 12 տարի առաջ օգտագործել են իրենց պալատական կապերը, որպեսզի կեղծ մեղադրանքներով բանտ նստացնեն անմեղ մեկին:

Անցյալ տարվա վերջից թագավորական ընտանիքի վարկին վնաս հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են Թաիլանդի թագաժառանգի նախկին կնոջ արդեն ինը ազգականներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am