Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր

Armenpress 15:28, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը Սումգաիթյան ջարդերի 27-րդ տարելիցի առիթով կոտրել է մի շարք ադրբեջանական կայքեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ հաքերային խմբի ֆեյսբուքյան գրառումից, կոտրված կայքերում տեղադրվել է Սումգաիթում դաժանաբար սպանված մարդու լուսանկար հետևյալ գրությամբ` «Հիշում ենք Սումգաիթի ցեղասպանությունը»: «Մենք չենք մոռանում ոչ մի բան, չենք մոռանում այն անմեղ մարդկանց, ովքեր մահացան առանց պատճառի»,-ասված է գրառման մեջ:

Կոտրված կայքերի շարքում է Բելգիայում Ադրբեջանի դեսպանության կայքը, կենտրոնացված գրադարանային հարթակը և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am