Իրաքի տրանսպորտի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 14:42, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայանության հետ կապերի բաժնից, Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իրաքից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:Պատվիրակությանն ուղեկցել է ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը:Իրաքի պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը:

Իրաքի տրանսպորտի նախարարը այցելեց Եղեռնի հուշահամալիր: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am