Հալեպում հայ է զոհվել

Armenpress 20:31, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում փետրվարի 26-ին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրասանդներ արձակելու հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել, այդ թվում՝ հայերի շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով` զոհվել է Հակոբ Գաբիելյանը, վիրավորվել` Շողեր Արսլանյանը եւ Սոսի Ստամբուլյան-Օհանյանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Հալեպի տարբեր շրջաններում հրասանդների ընկնելու հետևանքով զոհվել էին Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ, վիրավորվել էին 5 հայեր՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am