Տիգրան Բալայանը` ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մասին

Armenpress 19:45, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպես է գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։

Հարց. Ինչպես եք գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։

Պատասխան. Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am