Moody's-ն իջեցրել Է Ռուսաստանի 14 ընկերությունների, ներառյալ «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» վարկանիշները

Armenpress 10:48, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody's գործակալությունը ՌԴ-ի սուվերեն վարկանիշի իջեցումից հետո իջեցրել Է Ռուսաստանի 14 ոչ ֆինանսական կորպորացիաների եւ դրանց դուստր ձեռնարկությունների վարկանիշները՝ “Baa3”-ից մինչեւ “Ba1” սպեկուլյատիվ մակարդակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գործակալության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:  

Այդ ցուցակի մեջ ներառվել են, մասնավորապես, «Գազպրոմը», «Գազպրոմ նեֆտը», «Ռոսնեֆտը», «Նովատեկը» եւ ԼՈՒԿՕՅԼ-ը:   

Նաեւ մինչեւ “Ba1” սպեկուլյատիվ մակարդակ են իջեցվել «Նորնիկելի», Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի, Ռուսաստանի երկաթուղիների, Համերկրային մարդատար ընկերության, «Ուրալկալիումի», «Ֆոսարգոյի», Շարժական հեռահամակարգերի եւ «Մեգաֆոնի» վարկանիշները: Ըստ որում գործակալությունը «Սեվերստալի» վարկանիշը հաստատել Է “Ba1” մակարդակում:   

«Վարկանիշների իջեցումը Ռուսաստանի մակրոտնտեսական եւ ֆինանսական կլիմայի թուլության արտացոլումն Է, ինչով Էլ պայմանավորված Էր փետրվարի 20-ին գործակալության ընդունած որոշումը Ռուսաստանի սուվերեն վարկային ռեյիտնգը մեկ աստիճանով իջեցնելու մասին՝ “Baa3”-ից մինչեւ “Ba1”«,- ասված Է գործակալության մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am