Պաշտպանության նախարարությունը և ԿԽՄԿ-ն համագործակցության ծրագիր են ստորագրել

Armenpress 20:14, 20 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 20-ին  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ խնդիրները և առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է  2015թ. համագործակցության ծրագիրը,  որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և ՀՀ ԶՈՒ ու հանրության շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am