Գերմանիայում հայի սպանության տարբեր վարկածներ են շրջանառվում

Armenpress 14:19, 14 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական լրատվամիջոցները վարկածներ են շրջանառում Բիլիֆելդ քաղաքում հրազենային վիրավորումից համայնքի մշակութային խորհրդի 36-ամյա անդամ Գրիգոր Գրիգորյանի մահվան հանգամանքների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հղում կատարելով սեփական աղբյուրներին, գերմանական Neue Westfallische թերթը հայտնել է, որ միջադեպի մասնակիցները նախկին հարավսլավացիներ 39-ամյա մի սերբ եւ 36-ամյա մի կոսովացի է, որոնք հանցագործությունից անմիջապես հետո փախել են դեպքի վայրից: Ոստիկանությունն աշխատանք է տանում սպանության դրդապատճառները պարզելու եւ հանցագործներից հայտնաբերելու ուղղությամբ:

Die Welt թերթը հաղորդել է, որ ոստիկանության տվյալներով` փետրվարի 10-ին կահույքի խանութներից մեկ մոտ տեղական ժամանակով մոտ ժամը 19:35-ին 3 տղամարդ վեճի են բռնվել, որոնցից մեկը հրազենով կրակել է Գրիգորյանի վրա: Հոսպիտալացումից մի քանի ժամ անց Գրիգորյանը մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am