ԱՄՆ-ը չի վախենում թուրքերից ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, որովհետև հետո պետք է առերեսվի ցեղասպանության հետևանքների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 31-ին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա համոզմամբ՝ մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները գոնե 100-րդ տարելիցին ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Հետագա ճանաչումն ավելի բարդ կլինի: Նույն սրությամբ օրակարգում չի մնա Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իսկ հիմա օրակարգում է: Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ելույթը կարևոր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբ Չաքրյանի:
Թուրքագետի համոզմամբ՝ ինքը գիտի, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Խնդիրը թուրքերը չեն: ԱՄՆ-ը միակ լիարժեք գերտերությունն է, ճանաչելու դեպքում ցեղասպանության հետևանքների վերացման պատասխանատվությունն էլ է ստանձնում: Ուրուգվայը կամ Լիբանանը կարող են չստանձնել, եթե ստանձնեն էլ՝ ի վիճակի չեն լինի կատարել: Բայց ԱՄՆ-ի հանգամանքն ուրիշ է: ԱՄՆ-ը թուրքերից չի վախենում »,-նշեց նա:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան