Ոստիկանները հետախուզվողի տանից զենք ու թմրանյութ է հայտնաբերել

Armenpress 15:27, 31 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները հունվարի 30-ին հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինիս տան զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է բաժակ՝ մուգ շագանակագույն հետքերով, թմրամիջոցին նմանվող բամբակի խծուծ, 5 մլ-անոց ներարկիչ` մուգ շագանակագույն հետքերով, իսկ հյուրասենյակի պահարանի վերնահարկից՝ սև բռնակով, գործարանային արտադրության ատրճանակ:

Ռոման Ղ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ զենքը պատկանում է իրեն: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am