«Մարաշի հիշողությունները» ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում

Armenpress 21:55, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական թանգարանը և «Թոմփսոն» պատկերասրահն ԱՄՆ-ում հանրության դատին կներկայացնեն Ռոջեր Հակոբյանի «Մարաշի հիշողությունները» ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական թանգարանից, ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 1-ին «Ադել և Հայկ Տեր-Մանուելյան» սրահում:

«Մարաշի հիշողությունները» 75 րոպեանոց վավերագրական ֆիլմ է հայ համայնքի ժառանգության, ինչպես նաև Մարաշ քաղաքի պատմության մասին: Ռեժիսորն ասել է, որ նկարահանել է ֆիլմն իր ընտանիքի ճակատագիրը պատմության համատեքստում պատմելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am