Վատիկանը մաքրության օր Է հայտարարել անօթեւանների համար

Armenpress 16:57, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանը մաքրության օր Է հայտարարել անօթեւանների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent -ին: 

Սուրբ աթոռի որոշման համաձայն՝ ամեն երկուշաբթի Սուրբ Պետրոսի հրապարակում անվճար կկտրեն բոլոր անօթեւանների մազերը եւ կսափրեն նրանց: Վատիկանին իրենց ծառայություններն արդեն առաջարկել են իտալացի վարսավիրները, որոնք երկուշաբթի օրն ավանդաբար չեն աշխատում, նրանք Էլ նվիրաբերել են վարսավիրական բազկաթոռներ, հայելիներ եւ վարսահարդարման հավաքանիներ: Բացի դրանից, կտեղակայվեն մշտապես գործող շարժական ցնցուղարաններ: Մաքրության առաջին օրը Վատիկանում տեղի կունենա փետրվարի 16-ին: 

Ինչպես պարզաբանել են Հռոմի կուրիայում, ցնցուղարանների տեղակայման եւ սափրիչների ծառայությունների տրամադրման գաղափարը հայտնվել Է տակավին անցյալ տարի, երբ անօթեւաններից մեկը կարդինալներից մեկին գանգատվել Է, որ Հռոմում ուտելիք գտնելը դժվար չԷ, բայց լոգանք ընդունելն իսկական խնդիր Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am