Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները

Armenpress 21:36, 29 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, հունվարի 29-ի ժամը 21.00-ի դրությամբ  հիմնականում անցանելի են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am