Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտից զոհվել է 8 մարդ

Armenpress 19:27, 29 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած երեք ահաբեկչական ակտից, որն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները, նվազագույնը զոհվել է 8 մարդ, վիրավորվել 19-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաընկերությունը:

Ահաբեկիչներն Էլ-Մուշահիդիա շրջանում ներխուժել են մարդկանց հոծ զանգվածի մեջ և գործի դրել մահապարտների գոտիները:

Դեպքի վայրը շրջափակել են իրավապահները: Շտապ բուժօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am