Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից ավելի ազատ է. Freedom House

Armenpress 12:24, 28 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական` «Ազատությունն աշխարհում 2015» զեկույցը, որում նշել է, որ իրավունքի եւ ազատությունների վարկանիշով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջ է անցնում Ադրբեջանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի համաձայն` 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է ամենաազատ, իսկ 7-ը` ազատության բացակայություն, քաղաքական իրավունքների մակարդակի համար ԼՂՀ-ն ստացել է 5 բալ, եւ եւս 5 բալ` քաղաքացիական ազատությունների մակարդակի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ վարկանիշում ցած է գլորվել եւ երկու վարկանիշերում էլ ստացել 6 բալ` մոտենալով գործնականում ժողովրդավարական ազատությունների ամբողջական բացակայության ցուցանիշին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am