Մեկ գիշերվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 7000 կրակոց

Armenpress 11:00, 28 Հունվար, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /114 արկ/ և ՌՊԳ-7 /5/, ՍՊԳ /1/ ու ԱԳՍ /37/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն»,- տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am