«Ամերիաբանկ»-ը ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում

Armenpress 16:38, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում:  2011թ.-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի «Ամերիաբանկ»-ն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7 տարածաշրջանի 84 երկրի լավագույն բանկերին, որոնց ընտրության համար հաշվի են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների ակտիվության մակարդակը, հաճախորդների սպասարկման որակը:

«Ամերիաբանկ»-ը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում բանկն ունի ավելի քան 122 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ: 2014թ.-ին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է  88 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 52%-ով:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am