NASA-ն ներկայացրել Է Երկրին 2004 BL86-ի մոտենալու նկարները

Armenpress 16:35, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի գիտնականները ներկայացրել են 2004 BL86 խոշոր աստղակերպի առաջին պատկերները, որը Երկրին Է մոտեցել 1,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա (3,1 հեռավորություն մոլորակից մինչեւ Լուսին): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տիեզերական գործակալության կայքը:

Պատկերներն ստացվել են Կալիֆոռնիայի Գոլդսթոունի աստղադիտարանի Deep Space Network ռադիոտեղորոշման անտենայի միջոցով: Այն ցույց Է տալիս Երկրին աստղակերպի առավելագույն մոտեցման պահը, երբ օբյեկտն անցնում Էր Լուսնի առջեւով:  

Երկրին մոտենալու ժամանակ օբյեկտի արագությունը կազմել Է մեկ րոպեում մոտավորապես 160 անկյունային վայրկյան (վայրկյանում շուրջ 15 կիլոմետր):

Տիեզերական մարմինը հայտնաբերվել Է 2004 թվականի հունվարի 30-ին LINEAR-ի փոքր երկնային մարմինների որոնման համակարգով: Հենց այդ ժամանակ Էլ աստղագետները հայտնաբերված աստղակերպը դասել են պոտենցիալ կերպով վտանգավորների շարքին եւ սկսել են մեծ ուշադրությամբ դիտարկել այն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am