Ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետում գողություն կատարած տղամարդուն

Armenpress 13:07, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 26-ին` ժամը 23.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960թ. ծնված Գագիկ Ս.-ին և ներկայացրել 1962թ. ծնված Նուրե Շ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 23.00-ին, Գագիկ Ս.-ն նշված սուպերմարկետում գողացել է իր պայուսակը` պատճառելով 490.000 դրամի նյութական վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am