Աշխարհն առանց Facebook-ի ապրեց ավելի քան 30 րոպե

Armenpress 11:16, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook և Instagram սոցիալական ցանցերը հունվարի 27-ի առավոտյան ավելի քան 30 րոպե անհասանելի էին օգտատերերի համար: Դրա ֆոնին ակտիվացել էր Twitter-ը, որտեղ վայրկյանում հազարավոր գրառումներ էին արվում #facebookdown հաշթեգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ում մուտքի ժամանակ երևում էր հաղորդագրություն այն մասին, որ կայքի ադմինիստրացիան տեղյակ է խափանման մասին և խոստանում է հնարավորինս արագ կարգավորել այն:

Երեւանի ժամանակով 11:10-ի դրությամբ խնդիրը հարթվել էր եւ սոցցանցը հասանելի էր, սակայն միջազգային լրատվամիջոցները հասցրել էին հայտնել, որ «Ֆեյսբուքը» խափանվել է: 

Վերջին անգամ սոցցանցի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել 2014 թվականի հունիսի 19-ին: Կեսժամանոց պարապուրդը ընկերության վրա կես միլիոն դոլար նստեց: Facebook-ն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցն Է, նրա լսարանը կազմում Է 1,35 միլիարդ օգտատեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am