Բարաք Օբաման Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին, սակայն չի խնդրել նրան միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան արտաքին քաղաքական խորհրդական Բեն Ռոդսը, ով ուղեկցում է ԱՄՆ Նախագահին Նյու Դելի այցի ժամանակ:
«Նրանք անդրադարձել են Ուկրաինայի խնդրին»,- նշել է նա երկու երկրների ղեկավարների բանակցությունների վերաբերյալ: Ռոդսի խոսքով` Օբաման կարևորել է միջազգային հարաբերություններում հիմնարար սկզբունքների` այլ պետությունների ինքնավարության և տարածքային ամբողջականության պահպանումը: Նա ընդգծել է նաև, որ Հնդկաստանի կառավարությունը նախընտրում է չմիանալ այլ պետությունների նկատմամբ կիրառվող զանազան պատժամիջոցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այնուամենայնիվ, պատժամիջոցները օգտակար էին Իրանի պարագայում»,- շեշտել է Ռոդսը` նկատի ունենալով լայնամասշտաբ միջազգային պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ` իր ատոմային ծրագրի պատճառով:
Խոսելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին` նա նկատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ ուշադրություն են դարձնում այդ ճակատում եվրոպական դաշնակիցների հետ իրենց աշխատանքին:
- Մեծ Բրիտանիան պահանջել է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Կեմերոնի խոսքով` միջազգային հանրությունը «միասնական ճակատով պետք է դեմ հանդես գա Ուկրաինայում Ռուսաստանի դիրքորոշմանը»: - ԵԽ ղեկավար. G7-ի բոլոր մասնակիցները կնախընտրեին տեսնել Ռուսաստանին «յոթնյակի» խորհրդաժողովում
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարացման մասին ֆորմալ որոշումը պետք է կայացվի մոտ օրերս: - Ղրիմում Ռուսաստանը ոչինչ չի խախտել. Պուտին
Ռուսական ռազմակայանում իրավունք ուներ գտնվելու ավելի քան 20 հազար զինծառայող: - Հրադադարի ռեժիմը խախտվել է Լուգանսկի ուղղությամբ. ԵԱՀԿ
Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարը: - Ուկրաինայի նախագահը հրամայել է դադարեցնել կրակը Դոնբասում
«Ես հրամայում եմ Ուկրաինայի զինված ուժերին, Ազգային գվարդիային, ՆԳՆ ստորաբաժանումներին, Սահմանապահ ծառայությանը եւ Անվտանգության ծառայության ստորաբաժանումներին դադարեցնել կրակը»,- ասել է նա: