Տումիում բացվել է Թևան Ստեփանյանի տուն-թանգարան

Armenpress 22:18, 26 Հունվար, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անցած տարի բացվել է արցախահայության 19-րդ դարի ազատագրական պայքարի հայտնի գործիչ Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը Տումիում։ Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը մասնաճյուղ ունի նաև Մեծ Թաղեր գյուղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին  հայտնել է թանգարանի տնօրեն Անի Սավադյանը՝ մանրամասնելով, որ այցելուների թիվն ընդհանուր առմամբ 2014 թվականին կազմել է 3320 հոգի, նախորդ տարվա 4000-ի փոխարեն, որից 79-ը՝ արտասահմանցի։ Թանգարանի այցելուների գերակշիռ մեծամասնությունն աշակերտներ ու զինծառայողներ են եղել։

Անդրադառնալով թանգարանային հաստատության ցուցանմուշներին, Ա. Սավադյանը նշել է, որ թանգարանը ունի 7670 ցուցանմուշ, որից ցուցադրության են ներկայացված 3054-ը, իսկ մնացած՝ 4616-ը ներկայացվում են միայն ցուցահանդեսների ժամանակ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am