Այս գիշեր Երկրին մեծ աստղակերպ Է մոտենալու. NASA

Armenpress 14:17, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի լույս 27-ի գիշերը Երկրից 1,2 միլիոն կիլոմետր հեռավորություն կբաժանի մեծ աստղակերպին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունում (NASA): Գերատեսչության տվյալներով՝ օբյեկտը, որն ստացել Է 2004 BL86 անվանումը, կդառնա ամենամեծ աստղակերպը, որի թռիչքն առաջիկա տարիներին կարելի կլինի դիտել մեր մոլորակին այդքան մոտ. հաջորդ նման երեւույթը գիտնականներն սպասում են սոսկ 2027 թվականին:  

Ըստ ՏԱՍՍ-ի՝ մասնագետները հավատացնում են, որ այս իրադարձությունը վտանգ չի ներկայացնում Երկրի համար: Նրանք հուսով են, որ այդքան մոտ հեռավորության վրա երկնային մարմնի հայտնվելը, որի տրամագիծը կազմում Է 500 մետր, իրենց թույլ կտա կատարել հետազոտություններ, որոնք ավելի վաղ հնարավոր չԷին:

Փորձագետների հաշվարկների համաձայն՝ երկնային մարմնի թռիչքը կարող են դիտել ոչ միայն մասնագետները, այլեւ սիրողները. դրա համար բավական կլինեն նաեւ փոքր աստղադիտակները: Սպասվում Է, որ աստղակերպը լավ տեսանելի կլինի Ամերիկայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի երկրներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am